ԿԿարմեն Ղուկասյան

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը:

«Մտադիր եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան:  Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են», - ասել է Զարիֆը:

Զարիֆը  նաև նշել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ:

«Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել», - հավելել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում