Ամերիկացի պահեստազորի գեներալ Լոյդ Օսթինի թեկնածությունն առաջադրվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Գեներալը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար նշանակվելու դեպքում մտադիր է «դուռը բաց թողնել» Ռուսաստանի հետ սերտ համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հաղորդում է ТАСС-ը:
https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10499551
Դրանց թվում Օսթինն առանձնացրել է զենքի վերահսկումը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելը և ռազմական հակամարտությունների լուծումը այն վայրերում, որտեղ ռուսական և ամերիկյան զորքերը գործում են միմյանց շատ մոտ:










