ՄՄերի Եգորյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի անդամներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը կրթության որակի բարձրացման, արհեստավարժ կադրերի պատրաստման և երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, և պետությունը ջանքեր չի խնայելու մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին աջակցելու հարցում։ Նախագահ Հարությունյանի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանի հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կազատվեն ուսման վարձ վճարելու բեռից, իսկ վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար` խոստանալով առաջիկա ժամանակահատվածում ներկայացնել բուհի ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում