ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենի երդմնակալությունից առաջ հեռացվել է 12 զինծառայող

Բայդենի երդմնակալությունից առաջ հեռացվել է 12 զինծառայող

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգությունն ապահովող Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայող ստուգման է ենթարկվել՝ գրում է DW-ն:

Դա պայմանավորված է իշխանությունների մտավախություններով, որ արարողության ընթացքում ԱՄՆ մայրաքաղաքը պաշտպանող զինծառայողներից մի քանիսը կարող են հենց իրենք սպառնալիք լինել ապագա նախագահի և միջոցառման այլ բարձրաստիճան մասնակիցների համար:

Ստուգման արդյունքում դադարեցվել է 12-ի ծառայությունը: Երկու զինծառայող հեռացվել է  սոցիալական ցանցերում ծայրահեղական հայացքներ, ոչ տեղին մեկնաբանություններ տարածելու համար: Մյուս 10-ի ծառայությունը կասեցվել է երդմնակալության ընթացքում անվտանգության ապահովման այլ պատճառներով:

Անվտանգության աննախադեպ միջոցառումների պատճառը հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումն էր, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում