ՀՀովհաննես Վարդանյան

Իտալիայի գավաթ․ «Ռոման» պարտվեց «Սպեցիային» ու դուրս մնաց պայքարից․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի գավաթ․ «Ռոման» պարտվեց «Սպեցիային» ու դուրս մնաց պայքարից․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Ռոման» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Սպեցիայի» հետ։

Հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին: Անդրեյ Գալաբինովն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու առաջ մղեց հյուրերին։ 15-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան կրկնապատկեց «Սպեցիայի» առավելությունը։

43-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին կրճատեց հաշվի տարբերությունը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 73-րդ րոպեին «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի հենց սկզբում հռոմեական թիմը մնաց 9 ֆուտբոլիստով։ Նախ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ջանլուկա Մանչինին։ Եվս մեկ րոպե անց մրցակցին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ դարպասապահ Պաու Լոպեսը։

107-րդ րոպեին Դանիելե Վերդեն առաջ մղեց հյուրերին։ Խաղավերջում Ռիկարդո Սապոնարան դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Սպեցիան» հաղթեց 4-2 հաշվով ու կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում