ՆՆարե Ոսկանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 

«Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում։

 

Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով խոսեց հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ»,- ասված է տեղեկատվության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում