ԴԴավիթ Մուրադյան

Իրանում կգործարկվի Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարանը

Իրանում կգործարկվի Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարանը

Հինգշաբթի օրն Իրանի Խուզեստան նահանգում շահագործման կհանձնվի Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գազի նավթավերամշակման գործարանը, որը տարածաշրջանում ամենամեծ գազի վերամշակման գործարանն է: Այդ մասին հայտնել է parstoday.com կայքը: Ըստ աղբյուրի՝ գործարանը կառուցել են իրանցի մասնագետները՝ պատժամիջոցների պայմաններում:

Բիդ Բոլանդ գործարանում, որն Իրանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, հավաքվելու են նավթագազերը  և վերամշակվելու՝ վերածելով  նավթաքիմիական համալիրների հումքի: Բիդ Բոլանդ գործարանը, որը Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, 2020 թվականին ընտրվել է որպես աշխարհի երրորդ խոշորագույն նախագիծ և պահպանում է երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ առանց վթարների  աշխատանքի ռեկորդը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում