ՀՀովհաննես Վարդանյան

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Առողջապահության նախարար

ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է հրամանագրում:

Ավանեսյանը 2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

 

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում