Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ

Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում, հղիությունն արհեստական ընդհատվում է սեռային խտրականության պատճառով: Միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ հղիության արհեստական ընդհատումների ամենից շատ դիմում են Չինաստանում, երկրորդ տեղում Ադրբեջանն է, Հայաստանն այս ցանկում երրորդն է: «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այս թեմայով միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին տեսանյութեր, ինտերակտիվ խաղ-քննարկումներ եղան ու հատուկ հյուրերը կարևորեցին խնդրի մասին բարձրաձայնելը:

«Նախաձեռնության թիրախային լսարան ենք ընտրել ապագա մայրիկներին: Մինչև թեման ուսումնասիրելը կարծում էի, որ հղիության արհեստական ընդհատման թվով մենք աշխարհում վերջին հորիզոնականներում ենք, սակայն ուսումնասիրությունները հակառակն են ցույց տալիս»,- նկատում է «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը: Ըստ նրա, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան ամբողջ աշխարհում. «Սա կբերի նրան, որ տարիներ հետո մոտ 93 000 կին Հայաստանում չի ծնվի»:

«Save the Children» կազմակերպության «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում իրազեկման տարբեր միջոցառումներ են կազմակերպվում Երևանում և մարզերում. «Միջոցառումներն ուղղված են սեռով պայմանավորված խտրականության դեմ պայքարին: Փորձում ենք խնդրի վերաբերյալ խոսել նաև մարդկանց հետ: Մեր նպատակն է հնարավորինս նվազեցնել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը»: Ծրագիրը երկամյա է, ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում