ՄՄերի Ներսիսյան

Քամալա Հարիսը՝ ԱՄՆ առաջին կին փոխնախագահ

Քամալա Հարիսը՝ ԱՄՆ առաջին կին փոխնախագահ

Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի անվտանգության խստացմանը զուգահեռ՝ մարդիկ փորձում են բողոքի ցույցեր կազմակերպել: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ շենքին: Արդեն մի քանի օր է՝ Կապիտոլիումի շենքի ամբողջ երկայնքով մետաղական պարիսպներ, փշալարեր ու անվտանգության արգելապատնեշներ են տեղադրված: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը մնացել է մեկ օր: Հունվարի 20-ին ընդառաջ՝ տարբեր նահանգներից ոստիկանական ուժեր են կուտակվել Վաշինգտոնում: Բայդենի հետ հունվարի 20-ի երդմնակալությանը կմասնակցի նաև Քամալա Հարիսը: Նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:

ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիս - «Սա կդառնա ԱՄՆ պատմության մեջ բացառիկ երդմնակալության արարողություն՝ մեծամասամաբ Քովիդի պատճառով: Բայց մենք երդվելու ենք և ստանձնելու ենք այն պատասխանատավությունը, որ մեզ է վստահվել: Մենք կենտրոնանալու ենք մարդկանց պատվաստելու ուղղությամբ: Նպատակ ունենք առաջիկա 100 օրում 100 միլիոն պատվաստում իրականացնել: Աստիճանաբար կվերաբացենք դպրոցները: Մենք պետք է բուժենք Ամերիկան»:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան հասնելուն պես: Նավալնին մի քանի ամիս բուժում էր ստանում Բեռլինում: Գերմանացի մասնագետներն ավելի վաղ հայտարարել էին, որ ընդդիմադիր գործչին փորձել են թունավորել: Վերջերս Ռուսաստանի քննչական կոմիտեն Նավալնու դեմ քրեական գործ էր հարուցել՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար հոդվածով։ Ընդդիմադիր գործչին աջակցող տասնյակ մարդիկ հավաքվել էին «Վնուկովո» օդանավակայանում: Սկզբում ասվել էր, որ նա կժամանի «Վնուկովո» օդանավակայան, բայց հետո թռիչքը վերահասցեավորվել էր: Նավալնու ձերբակալությանն է անդրադաձել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ռուսական իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան: Նավալնու ազատ արձակման կոչ են արել նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները: «Մենք պահանջում ենք անհապաղ, առանց որևէ պայմանի ազատ արձակել Նավալնիին»՝ հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ռուսաստանը նախապես զգուշացրել էր, որ Մոսկվա ժամանելուն պես Նավալնին ձերբակալվելու է:

Ռուսաստանում այսօրվանից սկսվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Պատվաստվել կարող են բոլոր ցանկացողները։ Ռուսաստատնում պատվաստել սկսել էին դեռ դեկտեմբերի 10-ից՝ խոցելի խմբի անդամների՝ բժիշկների, ուսուցիչների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։

Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թվի ավելացման ֆոնին՝ երկրի տարածքում լայնածավալ թեստավորումներ են սկսվել: Հեբեյ նահանգնում ավելի քան 1500 բուժաշխատող է ներգրավվել թեստավորման 100 կետում: Մարդիկ հերթեր են կանգնում՝ կորոնավիրուսով վարակված լինել-չլինելը պարզելու համար: Չինաստանի իշխանությունը մտահոգված է չինական Նոր տարուն ընդառաջ սպասվող տոնախմբությունների, հավաքների ու ճամփորդությունների ընթացքում կորոնավիրուսի տարածման վտանգով: Նախարարություններն արդեն ծրագրեր են մշակում տարածման ալիքը կանխելու ուղղությամբ:


 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում