ՀՀայկարամ Նահապետյան

Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանք ախոռի վերածելու քաղաքականությունն ու գործունեությունը՝ գրում է ermenihaber.am-ը:

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին Sahibiden.com կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։ 

Հայտարարությունում, որում մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ 

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923 թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923 թ․ վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև՝ կարի ֆաբրիկա»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ մինչև 1915 թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ Աստվածածին, Սբ Հրեշտակապետ, Սբ Սարգիս, Սբ Թադևոս Բարդուղիմեոս, Սբ Հակոբ, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Կարապետ  և այլն):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում