ՄՄարիամ Մխիթարյան

Արևմուտքն արձագանքել է Նավալնու ձերբակալությանը

Արևմուտքն արձագանքել է Նավալնու ձերբակալությանը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը անընդունելի է համարել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կալանքը և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

ԱՄՆ պետքարտուղար Պոնպեոն հորդորել է Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին, միաժամանակ հավասար պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր քաղաքական կուսակցությունների ու թեկնածուների համար:

Նավալնուն ազատ արձակելու կոչ են արել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, արտգործնախարարները: Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ համոզված է, որ ռուս քաղաքական գործչի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: Նա խոստացել է հարցը քննարկման ներկայացնել ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը:

Բալթյան երկրների արտգործնախարարներն էլ կոչ են արել Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ Նավալնու ձերբակալության համար:

Ի պատասխան այս կոչերի՝ Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին օտարերկրյա քաղաքական գործիչներին հորդորել է հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրի խնդիրներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում