ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներում շնորհել շուրջ 100 մարդու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներում շնորհել շուրջ 100 մարդու

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Թրամփը մտադիր է ներում շնորհել շուրջ 100 մարդու:

Լրատվական գործակալության համաձայն՝ Թրամփը դեռևս անցյալ շաբաթ էր մտադիր ազատ արձակել մարդկանց երկու խմբի, սակայն Կապիտոլիումի վրա հարձակման պատճառով նախագահը ստիպված է եղել վերանայել որոշումը: Պաշտոնյաները հույս են հայտնել, որ գոյություն ունեցող ցուցակը կլինի վերջինը, եթե  Թրամփը վերջին պահին չորոշի ներում շնորհել իր կասկածելի դաշնակիցներին, իրեն և իր ընտանիքի անդամներին: Սակայն ԱՄՆ հեռացող նախագահին ճանաչելով՝ նրանք նշել են, որ միայն ինքը գիտե, թե ինչ որոշում կկայացնի վերջին պահին: 

CNN-ի աղբյուրները զգուշացնում են, որ նախագահության վերջին օրերին Թրամփը կարող է բոլորովին անսպասելի քայլերի դիմել: Սպասվում է, որ 100 մարդու ներման մասին նա կհայտարարի հունվարի 19-ին՝ Բայդենի երդմնակալությանից մեկ օր առաջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի մերձավոր գործընկերները տասնյակ հազարավոր դոլարներ են վաստակել հանցագործներին ներում շնորհելու համար: Ըստ The New York Times-ի, վերջին շաբաթներին, երբ պարզ դարձավ, որ Թրամփը հեռանալու է պետության ղեկավարի պաշտոնից, ներումների թիվը կտրուկ աճել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում