Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի արդյունքները

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը բացեցին «Ալաշկերտն» ու «Բանանցը», խաղում գոլ չգրանցվեց: «Ուլիսն» ու «Շիրակը» երկրպագուներին ցուցադրեցին գեղեցիկ ու գոլառատ պայքար, որտեղ հաղթանակած դուրս եկան Գյումրիից ժամանած հյուրերը:

Վարդան Բիչախչյանի թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հաջորդ օրը «Գանձասարը» Կապանում նվազագույն` 1-0 հաշվով պարտության մատնեց «Արարատին», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց վերջերս հաջողությամբ հանդես եկող «Միկայի» դարպասը:

14-րդ տուրից հետո «Փյունիկի» և առաջատար «Ուլիսի» միջև միավորների տարբերությունը նվազեց՝ հասնելով 4-ի։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում