ԳԳայանե Թամամյան

«Ռոման» պարտվել է «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

«Ռոման» պարտվել է «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության է մատնել «Ռոմային»: Հանդիպման 14-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեն՝ օգտվելով «Ռոմայի» պաշտպան Իբանիեսի կոպիտ սխալից:

23-րդ րոպեին Լուիս Ալբերտոն հեռահար հարվածով կրկնապատկել է խաղի հաշիվը: 67-րդ րոպեին Լուիս Ալբերտոն նաև 3-րդ գնդակն է ուղարկել «Ռոմայի» դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս տուրից հետո «Ռոման» վաստակած 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում