Լյուսիս Հեմիլթոնը «Ֆորմուլա-1»-ի այս տարվա չեմպիոնն է

Լյուսիս Հեմիլթոնը  «Ֆորմուլա-1»-ի այս տարվա չեմպիոնն է

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հռչակվեց «Ֆորմուլա-1»-ի 2014-ի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթեց  Աբու Դաբիի Գրան պրիում ու պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը: Դուբայում երկրորդ տեղը զբաղեցրեց բրազիլացի Ֆելիպե Մասան «Ուիլյամսից»: Նրա թիմակից Վալտերի Բոտասը եզրափակեց լավագույն եռյակը:

Լյուիս Հեմիլթոնի գլխավոր մրցակից ու թիմակից Նիկո Ռոսբերգը տեխնիկական խնդիրների պատճառով եզրագիծը հատեց 14-րդը:

29-ամյա Հեմիլթոնը երկրորդ անգամ դարձավ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն՝ կրկնելով իր 2008-ի հաջողությունը: Այս տարվա առաջնությունում նա տարավ 11 հաղթանակ՝ հավաքելով 359 միավոր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում