ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի արտգործնախարարի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի արտգործնախարարի դեմ

Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադին՝ հայտնում է INTERFAX-ը:

«Խորհուրդն այսօր որոշում կայացրեց Սիրիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆեյսալ Միկդադին ներառել ցուցակում, որում հայտնված անձանց նկատմամբ կգօրծեն Սիրիայի դեմ ԵՄ սահմանափակող միջոցառումները»,- ասված է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

Սիրիայի հարցով ԵՄ սև ցուցակում ներառված մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 289-ի: Նրանց վրա կտարածվեն ճանապարհորդության արգելքներն ու ակտիվների սառեցումը: Նշվում է, որ երկրորդ կետը վերաբերում է նաև 70 իրավաբանական անձանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում