ՄՄարիամ Մխիթարյան

Հարձակում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ

Հարձակում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ

Թուրքիայում 5 անձի կողմից զինված հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը՝ հայտնում է ermenihaber-ը։

Հարձակման հետևանքով քաղաքական գործիչը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է։ Հարձակումը տեղի է ունեցել Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս փորձել է գնալ մզկիթ՝  մասնակցելու ուրբաթօրյա նամազին։ 

Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ, և հույս է հայտնել, որ հարձակման պատասխանատուները անհապաղ կձերբակալվեն։  

Ավելի վաղ իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում