ՄՄերի Եգորյան

Կապահովվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը. Մարիա Զախարովա

Կապահովվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը. Մարիա Զախարովա

Հունվարի 11-ի մոսկովյան բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ առաջին հերթին խոսքը տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Արդյոք ճանապարհների ապաշրջափակման պայմաններն արդեն քննարկվե՞լ են: Ինչպե՞ս է Ադրբեջանը երաշխավորում այդ ճանապարհի անձեռնմխելիությունը, արդյոք այն չփակելու պարտավորվածություն կստանձնի՞: «Լուրեր»-ի հարցին Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանում է՝

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - «Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի կառուցման, հաղորդակցությունների ապաշրջափակման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ քայլերի քննարկմանը: Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Այն պետք է սկսի իր աշխատանքը մինչև այս ամսվա վերջ։ մինչև մարտի 1-ը կներկայացվեն Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման միջոցառումները: Ենթադրվում է, որ կձևավորվեն առանցքային ուղղությունների փորձագիտական ենթախմբեր, որոնք էլ կզբաղվեն հենց այն հարցերով, որոնք Դուք նշեցիք»:

Զախարովան ընդգծում է՝ կապահովվեն բոլոր պետությունների շահերը:

Մարիա Զախարովա - «Մասնավորապես, Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրան, միաժամանակ տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով»:

Մոսկվան ամեն կերպ կողջունի հայ և ադրբեջանցի մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը, միայն եթե դա ցանկանան Երևանն ու Բաքուն՝ վստահեցնում է Մարիա Զախարովան:

Մարիա Զախարովա - «Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին և սկզբունքորեն՝ նաև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը»:

Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը օրեր անց՝ ամենշաբաթյա ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում