ՄՄարիամ Մխիթարյան

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

Թուրքիայի Եդեսիա (Շանլըուրֆա) քաղաքի կենտրոնից 10 կմ հեռու գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է «քաբաբ» պատրաստելու վայր` տեղեկացնում է ermenihaber-ը։

Ճաշարաններից մեկի տերը որոշել է յուրահատուկ երևալ և եկեղեցու տարածքում կրակ է վառել ու քաբաբ ուտելու խնջույք կազմակերպել։ Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև այդ թաղամասի բնակիչները։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև եկեղեցու տարածքում հաճախակի հայտնվող գանձագողերից, որոնք «հայերի ոսկիները» գտնելու նպատակով վատթարացնում են պատմական կոթողի վիճակը: Բնակիչներից մեկի կարծիքով՝ խնդիրը հնարավոր է լուծել եկեղեցին վերանորոգելով:

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն չեն նշել եկեղեցու՝ հայկական լինելու փաստը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում