ՄՄարիամ Մխիթարյան

Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները տեղի կունենան առցանց

Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները տեղի կունենան առցանց

Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի, COVID-19 համաճարակի պատճառով, տեղի կունենան առցանց՝ ասել են կազմակերպիչները: Դինքը աշխատել է որպես Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, սակայն 2007-ի հունվարի 19-ին սպանվեց իր գրասենյակի մոտ: Ավելի քան 100 հազար մարդ միացավ լրագրողի և մարդու իրավունքների պաշտպանի հուղարկավորությանը, որը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և հայկական համայնքի միջև:

Դինքի ընկերներն ու աջակիցները ավանդաբար հավաքվում են «Ակօսի» գրասենյակների մոտ՝ նշելու սպանության տարելիցը: Այս տարի, սակայն, հուշ-երեկոն տեղի կունենա առցանց, Դինքի կյանքի վերաբերյալ ելույթներն ու ռեպորտաժները կցուցադրվեն ամբողջ օրվա ընթացքում: Թուրքական ազգայնական Օգյուն Սամասթը 2011 թ. դատապարտվեց Դինքի սպանության համար, սակայն դեռևս հարցեր կան գործին երկրի անվտանգության ուժերի ներգրավվածության վերաբերյալ: Երեքշաբթի այդ կապակցությամբ բերման է ենթարկվել ժանդարմերիայի հետախուզության նախկին սպան՝ հաղորդում է «Անադոլու» պետական գործակալությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում