ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:
Այս թեմայով ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հարցազրույցը դիտելիս, որում անդրադարձել եմ նաև դատաիրավական բարեփոխումների ուշացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ինչպես նաև այն հարցին, որ խնդիրը ոչ միայն քրեական գործերի տիրույթում է․ այսօր դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով»:










