ՄՄարիամ Մխիթարյան

Մոտ երկու տրիլիոն դոլար՝ Ամերիկան փրկելու համար

Մոտ երկու տրիլիոն դոլար՝ Ամերիկան փրկելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ներկայացրել է «Ամերիկայի փրկության ծրագիրը»՝ տնտեսական օգնության զանգվածային փաթեթը, որով նա ցանկանում է սկսել իր նախագահությունը: Բայդենը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը և տնտեսության վերականգնումն ուղղակիորեն կապված են միմյանց հետ, և այդ դիրքորոշումն արտացոլված է նրա ծրագրում, որի ընդհանուր ծավալը պետք է հասնի գրեթե երկու տրիլիոն դոլարի՝ գրում է bbc-ն:

Ծրագիրը ներառում է 1400 դոլարի ուղղակի վճարումներ ամերիկացիներին, գործազրկության նպաստների և այլ սոցիալական նպաստների ժամանակավոր ավելացում, 415 միլիարդ դոլար՝ Covid-19-ի դեմ պատվաստումների, 440 միլիարդ էլ՝ փոքր բիզնեսի համար: Փրկության ծրագիրն իրագործելու դեպքում Ամերիկան ​​ստիպված կլինի ավելացնել իր ազգային պարտքը, բայց երկարաժամկետ հեռանկարում Բայդենը նախատեսում է լրացնել բյուջեի բացերը՝ բարձրացնելով հարուստների եկամտահարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում