ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը խոստանում է ներդրումներ կատարել ռազմական ոլորտում

Կիմ Չեն Ընը խոստանում է ներդրումներ կատարել ռազմական ոլորտում

Փհենյանում տեղի ունեցած շքերթի ժամանակ, որին մասնակցել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, բազմաթիվ հրթիռների հետ ցուցադրվել են նաև սուզանավերի համար նոր բալիստիկ հրթիռներ: Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները դրանք անվանել են «աշխարհի ամենահզոր զենքը»՝ գրում է bbc-ն:

Փորձագետները նշել են, որ զորահանդեսին ներկայացված չորս հրթիռ նախկինում չի ցուցադրվել: Անցյալ շաբաթ տեղի ունեցած կուսակցության համագումարում Կիմ Չեն Ընը խոստացել էր ավելացնել երկրի միջուկային և ռազմական կարողությունները: Որոշ դիտորդներ այդ խոսքերը, ինչպես նաև ռազմական ուժի ցուցադրումը Բայդենի երդմնակալությունից առաջ, ընդունել են որպես նախազգուշացում ԱՄՆ նոր նախագահին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում