ՇՇողիկ Գալստյան

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:

Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:

2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է 6 հանդիպման:

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:

Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում