Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

ՖԻԴԵ-ի դասակագման աղյուսակի առաջին համար Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հնդիկ Վիշվանաթան Անանդի դեմ շախմատային թագի մրցամարտի 11-րդ պարտիայում Կարլսենը հաղթանակի դեպքում ժամկետից շուտ կպահպաներ չեմպիոնական տիտղոսը:

Նորվեգացի գրոսմայստերը սպիտակներով մրցակցին մատ հայտարարեց 45-րդ քայլում: Սոչիում անցկացված մրցամարտի հաշիվը դարձավ 6.5:4.5՝ հօգուտ Կարլսենի։ Վերջին պարտիան անցկացնելու անհրաժեշտություն այլևս չեղավ: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա այդ գումարի 60 տոկոսը, Վիշվանաթան Անանդը՝ 40:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում