ՇՇողիկ Գալստյան

Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում