Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուր պանթեոնում

Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուր պանթեոնում

Ադրբեջանի ԶՈւ կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17:00-20:00-ին, Նոր Նորքի սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին զոհված օդաչուների աճյունները սբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ժամը 14.00-ին պանթեոնում կկայանա սգո միտինգ, այնուհետև` հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում