ՄՄարիամ Մխիթարյան

Փենսը Թրամփին դեմ չգնաց

Փենսը Թրամփին դեմ չգնաց

Փոխնախագահ Մայք Փենսը մերժել է Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունն օգտագործելու դեմոկրատների պահանջը: Ի պատասխան՝ Կոնգրեսը խոստացել է շտապ իրականացնել հեռացող նախագահի իմպիչմենթը՝ հայտնել է bbc-ն:

Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի կեսգիշերից առաջ Թրամփին իշխանությունից հեռացնելու մասին բանաձև էր ընդունել, որով փոխնախագահին կոչ էր արվում անհապաղ օգտագործել Սահմանադրության 25-րդ փոփոխությամբ իրեն տրված լիազորությունները` «հայտարարել, որ նախագահը չի կարող հաջողությամբ կատարել իր պարտականությունները»: Կոնգրեսի 223 անդամ կողմ է արտահայտվել փաստաթղթին, 205-ը դեմ է քվեարկել:

Ըստ տեղեկությունների՝ բանաձևի ընդունումից մի քանի ժամ առաջ Փենսն ասել է, որ մտադիր չէ աջակցել փաստաթղթին, չնայած որ Թրամփի հետ նրա հարաբերությունները վատացան դեկտեմբերին, երբ Փենսը պաշտոնապես ընդունեց Բայդենի հաղթանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում