ՎՎարդուհի Բալյան

Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը
Այսօր 85 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը՝ տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքի էջից: 
 
Ժակ Ենգիբարյանը ծնվել է 1936 թվականին Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային Միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի: 1977 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 
 
Ժակ Ենգիբարյանի խաղացած ներկայացումները.
  • Ագամեմնոն՝ «Հերակլեսի սխրանքները»
  • Անժելո՝ «Անժելո»
  • Արթուր՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը»
  • Դ՚Արտանյան՝ Ալեքսանդր Դյումայի «Դ՚Արտանյանը և երեք հրացանակիրները»
  • Սեյրան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
  • Մերուժան Արծրունի՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»
  • Օսեփ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Աբդուլլահ փաշա՝ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»
  • Ցիլինդր՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր»
  • Ֆերեկիս՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
  • Մալվոլիո՝ Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»

Ֆիլմերը.

  • «Քայլեր մշուշում», 1959 թ.

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում