Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չշահեց Մոսկվայում ընդունված հայտարարությունից, առաջ բերվեց տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, որն ավելի շատ ադրբեջանական օրակարգ է, իսկ Ռուսաստանը պարզապես երաշխավորի դերում է: Այդ մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ մինչև այսօր, բացի խոսքերից, որևէ առարկայական քայլ Արցախի կարգավիճակի, տարածքային ամբողջականության վերականգնման, գերիների վերադարձի և անհետ կորածների հետ կապված չի արվել, այդ հարցերը լուծում չեն ստացել:
«Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի ստեղծումը մեզ համար արդյունավետ լինել չեն կարող, քանի որ գոյություն ունի գին՝ ինչի դիմաց ինչ ենք ստանում»:










