ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Էրդողանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել Անկարայի առաջին ատյանի քրեական դատարան՝ գրում է ermenihaber-ը։

Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1 մլն թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանի մասին ասել էր «այսպես կոչված նախագահ»։

2021 թ․ հունվարի 10-ին Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր․ «Եթե մի երկրի այսպես կոչված նախագահը թիրախավորում է որոշակի լրատվամիջոցը՝ ասելով․ «Ես այս թերթը չեմ կարդում, դուք էլ մի գնեք, մի կարդացեք», ուրեմն պատկերացրեք այդ երկրում մամուլի վրա գործադրվող ճնշման մակարդակը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում