ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել S-400-ների 2-րդ խմբաքանակը

Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել S-400-ների 2-րդ խմբաքանակը

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին՝ հայտնում է ermenihaber-ը:

Մոսկվան Թուրքիային վաճառել էր համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։

Թուրքիան, սակայն, պատրաստ է Ռուսաստանից գնել S-400-ների երկրորդ խմբաքանակը՝ տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: «Քանի դեռ ԱՄՆ կողմից չեն կիրառվել հավելյալ պատժամիջոցներ, մենք վտանգներ չենք տեսնում: Եթե ցանկանայինք, S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր էլ Թուրքիա կգար, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,- ասել է թուրք պաշտոնյան:

Դեմիրը հավելել է, որ Թուրքիայի կողմից ստացված S-400 համակարգերը «պատրաստ են շահագործման և կօգտագործվեն անհրաժեշտության դեպքում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում