ՄՄարիամ Մխիթարյան

Վրացական ընդդիմությունը չի հավատում քաղաքականությունից Իվանիշվիլիի հեռանալուն

Վրացական ընդդիմությունը չի հավատում քաղաքականությունից Իվանիշվիլիի հեռանալուն

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝  քաղաքականությունից հեռանալու որոշումը վրացական ընդդիմությունն անվանել է հերթական քաղաքական «հնարք»՝ գրում է INTERFAX-ը:

«Իվանիշվիլին մի անգամ արդեն հայտարարել է այդ մասին, բայց այդպես էլ չհեռացավ քաղաքականությունից, զբաղեցրեց իր սովորական տեղը կուլիսների հետևում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իր «Վրացական երազանք» կուսակցության հետ չի թողնի քաղաքական ասպարեզը»,- երկուշաբթի լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան էլ կարծում է, որ Իվանիշվիլին «չի հեռացել, այլ փախել է քաղաքականությունից՝ վախենալով երկրում ընթացող ճգնաժամային իրադարձությունների պատասխանատվությունից»:

«Բացարձակ անպատասխանատվություն է, երբ ութ տարի ղեկավարում ես երկիրը, այն հասցնում լիակատար փլուզման ու հպարտորեն հայտարարում, որ հեռանում ես քաղաքականությունից»,- լրագրողներին ասել է Ուգուլավան:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր առաքելությունն ավարտված է համարում, և վերջնական որոշում է կայացրել քաղաքականությունից հեռանալու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում