Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու ստորաբաժանումներ։

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը: Ստորաբաժանումներից մեկում նա ծանոթացել է լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին։ Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներին:

Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական և սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում