ՎՎարդան Հովսեփյան

Հունվարի 1-10-ը հայտնաբերվել է 74 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր՝ 1211. ԱՀ ԱԻՊԾ

Հունվարի 1-10-ը հայտնաբերվել է 74 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր՝ 1211. ԱՀ ԱԻՊԾ

2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում մեկնարկել է առանց արտակարգ ու դժբախտ պատահարների:

 

Հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:

Վերջին 10 օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:

 

2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Բոլոր հրդեհները բաց տարածքում չոր խոտի այրվելու հետևանքով են, որոնք քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էին:
 
Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
 
Բոլոր դեպքերում տուժածներ չեն եղել:

 

911 ահազանգման կենտրոնում Ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Այս դեպքում կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:

 

Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես, առնչվում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:
 
Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել:

 

Ծառայության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
 
Նոյեմբերի 13-ից, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1211 աճյուն: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում