ՄՄարիամ Մխիթարյան

Պետդուման գնահատել է Փելոսիի հայտարարությունը, որում Թրամփին անվանել է Պուտինի «աղախին»

Պետդուման գնահատել է Փելոսիի հայտարարությունը, որում Թրամփին անվանել է Պուտինի «աղախին»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «աղախին» և ենթադրել, որ Մոսկվան «ինչ-որ կոմպրոմատ» ունի Թրամփի դեմ: Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  այդ հայտարարությունները վկայում են ամերիկյան քաղաքական մշակույթի դեգրադացիան՝ գրում է РИА Новости-ն:

Ըստ ռուս պատգամավորի՝ ԱՄՆ-ում վճռականորեն փորձում են քաղաքականապես ոչնչացնել ոչ միայն անձամբ Թրամփին, այլև ԱՄՆ-ում ուժեղ նախագահական իշխանության ինստիտուտը:

«Նախկինում երբեք ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը նման նվաստացման չի ենթարկվել, ինչպես հիմա է: Նրան հայտարարում են հանցագործ, անջատում սոցցանցերից: Ըստ ամենայնի, խոսքը ոչ միայն Թրամփին է վերաբերում, այլև ԱՄՆ-ում ուժեղ նախագահ ունենալը բացառելու կանխամտածված ցանկությանը»,- հավելել է Պանինան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում