ՆՆարե Թադևոսյան

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որը պետք է մեկնարկեր 2020 թվականի նոյեմբերին, հետաձգվեց համավարակի պատճառով: Կորոնավիրուսը հաղթահարելու կոչը դարձավ միջազգային կինոփառատոնի նշանաբանը՝ ասել է միջազգային փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:

Փոխվել են փառատոնի ձևաչափը և տևողությունը: Փառատոնը կանցկացվի առցանց, 5 օրվա փոխարեն կտևի 10 օր: «Ռոլան-16»-ը նվիրված է Արցախի և Հայաստանի երեխաներին՝ որպես նոր հույսի և խաղաղության խորհրդանշանի՝ նշել են փառատոնի կազմակերպիչները:

Հունվարի 11-20-ը հանդիսատեսին կներկայացվի հետաքրքիր և բովանդակալից ծրագիր: 29 երկրից ստացված 180 հայտերից ծրագրում ընդգրկվել է 63 կինոնկար 15 երկրից: Պահպանվել են փառատոնի մրցանակների 7 անվանակարգերը: Տեղի կունենան առցանց ցուցադրություններ, վեբինարներ և վարպետության դասեր անվանի ռեժիսորների մասնակցությամբ: Կկազմակերպվեն նաև դպրոցականների աշխատանքների առցանց ցուցահանդեսներ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում