ԱԱրման Գալոյան

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ նախագահի և խմբակցությունների հետ

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ նախագահի և խմբակցությունների հետ

2021 թ. հունվարի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Է. Մարուքյանին՝ ԱՀ ԱԺ նախագահը հանդես եկավ իր՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնած օրվանից մինչ պատերազմյան ժամանակաշրջանի աշխատանքների և հետպատերազմյան անելիքների ամփոփ տեղեկատվությամբ:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց ,որ իր ղեկավարած կուսակցության ուշադրության կենտրոնում է Արցախի Հանրապետությունը և նրա ժողովրդի ճակատագիրը:

Այնուհետև Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերների , մասնավորապես հետպատերազմյան իրավիճակի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության , քաղպաշտպանության , ռազմագերիների և տեղահանվածների ,Արցախի ինքնորոշման , ՊԲ վերակազմավորման, ճանապարհային քարտեզի, առաջիկա եռակողմ հանդիպման սպասելիքների և այլ երկուստեք մտահոգող խնդիրների շուրջ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց մշտապես Արցախի ժողովրդի կողքին լինելու և նրա շահերը Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ներկայացնելու հարցում՝ հայտնում է ԱՀ ԱԺ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում