Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է զինվորական ծառայության

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է զինվորական ծառայության

Հայաստանի պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունները միջազգային դիվանագիտական կառույցների հետ միասին մեկ տարի ջանք ու եռանդ չխնայեցին Հակոբի վերադարձն ապահովելու համար:

Նա ընդամենը մեկ տարվա ու մեկ ամսվա զինծառայող էր, երբ հայտնվեց գերության մեջ:  Հակոբի գերեվարությունը հայկական բանակի վրա ստվեր գցելու Ադրբեջանի հերթական ապարդյուն փորձն էր: Մինչդեռ Հայաստանում բոլորն էին համոզված, որ Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին Բաքվի պնդումները կեղծ էին:

23-ամյա Հակոբը վերստին հայկական բանակի զինվոր է: Ադրբեջանում գերության մեկամյա դժվարությունները ոչ թե վհատել, այլ ուժեղացրել են հայ երիտասարդին՝ ամրապնդելով հայրենիքը պաշտպանելու նրա երազանքն ու գիտակցումը: Զինվորական առօրյային Հակոբն արագ է ընտելացել, արդեն ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում