«Իրագործի՛ր երազանքդ». Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է 14-րդ «Հայ ֆեսթ» թատերական փառատոնը

«Իրագործի՛ր երազանքդ». Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է 14-րդ «Հայ ֆեսթ» թատերական փառատոնը

«Իրագործի՛ր երազանքդ Հայ ֆեսթի հետ» խորագրով հոկտեմբերի 1-8-ը 14-րդ «Հայ ֆեսթ» թատերական միջազգային փառատոնը Երևանում կհյուրընկալի 19 երկրների թատերախմբերին:

Փառատոնը հնարավորություն կընձեռի արտիստներին ցուցադրել սեփական երկրի ժամանակակից թատերարվեստն ու վարպետության դասերի միջոցով ներկայացնել ոլորտի նորարարությունները: «Հայ ֆեսթի» պատմության մեջ առաջին անգամ ներառված է նաև Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան հեղինակավոր թատրոնը. կանադահայ դերասանուհի և ռեժիսոր Արսինե Խանջյանի բեմադրությամբ տեղի կունենա «Հոգիների աճուրդ» ներկայացման հայաստանյան առաջնախաղը, այն ստեղծվել է Ավրորա Մարդիգանյանի հայտնի պատմության հիման վրա:

Սպասվում է հետաքրքրաշարժ բեմադրություն նաև էդվարդ Սնոուդենի մասին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում