ՇՇողիկ Գալստյան

«Ռոման» հաղթել է «Կրոտոնեին». Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

«Ռոման» հաղթել է «Կրոտոնեին». Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերն է չափել «Կրոտոնեի» հետ (1-3):

Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Գոլն իր ակտիվում է գրանցել Բորխա Մայորալը: 29-րդ րոպեին Մայորալը դարձել է դուբլի հեղինակ:

Խաղի 35-րդ րոպեին «Կրոտոնեի» ֆուտբոլիստները խախտել են կանոնները Մայորալի նկատմամբ և նշանակվել է 11 մետրանոց հարված, որն անվրեպ է իրացրել Մխիթարյանը: Դաշտի տերերի միակ գոլը 71-րդ րոպեին խփել է Վլադիմիր Գոլեմիչը: 

«Ռոման» վաստակել է 33 միավոր և շարունակում է եզրափակել աղյուսակի լավագույն եռյակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում