ՌՌոզա Խաչատրյան

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 40 թեստ դրական պատասխան է ցույց տվել

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 40 թեստ դրական պատասխան է ցույց տվել

Անգլիայի «Պրեմիեր լիգայի» պաշտոնական կայքում հրապարակվել են կորոնավիրուսի համավարակի թեստավորման հերթական փուլի արդյունքները:

Ստուգումների նոր ալիքը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 2021 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի համավարակի թեստավորմանն այս անգամ մասնակցել է 2295 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստներ և ակումբների աշխատակիցներ:

40 թեստ դրական պատասխան է տվել: Վարակվածներն ուղարկվել են տասնօրյա կարանտինի: Հիշեցնենք՝ ստուգումների նախորդ փուլում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 դեպք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում