ԿԿարմեն Ղուկասյան

Սյունիքի մարզպետը «Երկրապահ կամավորականների միության» անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին

Սյունիքի մարզպետը «Երկրապահ կամավորականների միության» անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է այցելել Արցախյան երրորդ պատերազմում հերոսացած սյունեցիների շիրիմներին։

Այսօր մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում Կապանի «Երկրապահ կամավորականների միության» անդամների հետ նա հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին։
 
Մինչ այդ Կապանի ԵԿՄ կառույցում Մ․ Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական ծառայության մեդալ» է հանձնել միության անդամ Արտուր Աղաջանյանին։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում