ՀՀայկարամ Նահապետյան

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի:

Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 1:3: Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովը: Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար:

Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան:

Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում