Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:










