ԳԳայանե Թամամյան

Կարիք ունենք նախաձեռնող մարդկանց ու խմբերի, որոնք կառաջարկեն և կիրականացնեն զարգացման ծրագրեր. Խանումյան

Կարիք ունենք նախաձեռնող մարդկանց ու խմբերի, որոնք կառաջարկեն և կիրականացնեն զարգացման ծրագրեր. Խանումյան

Արցախը ծանր վիրավոր է, իսկ վերքերը բուժել կարող ենք միայն աշխատանքով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: 

«Այսօր կարիք ունենք նախաձեռնող մարդկանց ու խմբերի, որոնք ենթաշրջան առ ենթաշրջան, գյուղ առ գյուղ զարգացման տարբեր ծրագրեր կառաջարկեն և կիրականացնեն։

2020թ․ վերջին օրը ոչ ամփոփում եմ տարին, ոչ էլ նոր տարվա հետ կապված մաղթանքներ հղում։ Ուղղակի ցանկանում եմ, որ տարածքային զարգացման ուղղությամբ 2021թ․ բազմաթիվ մարդիկ ու խմբեր աշխատեն Արցախում։ Սպասում եմ ձեր առաջարկներին և ծրագրերին։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստ է լինել ձեր ուղեցույցը»,- գրել է Խանումյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում