Հայ հետախույզները նշել են զորատեսակի կազմավորման օրը

Հայ հետախույզները նշել են զորատեսակի կազմավորման օրը

Զորատեսակի կազմավորման տոնը հայ հետախույզները նշել են հմտությունների ցուցադրությամբ, որոնք ձեռք են բերում ամենօրյա պարապմունքների ընթացքում: Թե՛ ցուցադրական պարապմունքների, թե՛ մարտական առաջադրանքի ժամանակ նրանց դեմքերը քողարկված են, անունները՝ գաղտնի: Որոշ ժամանակ անց պարգևատրվելիս հանրությունը լսում է ոմանց անունները, պարգևատրման պատճառն այդպես էլ գաղտնի է մնում:

Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ բանակն ամեն ինչ անելու է Հայաստանի ժողովրդի խաղաղ պայմաններն ապահովելու համար: Պաշտպանության նախարարի խոսքով՝ հայ հետախույզների հմտությունները միայն ցուցադրության համար չեն, նման առաջադրանքներ նրանք իրականացնում են նաև ծառայության ընթացքում: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամբերի մարմիների դուրսբերման փայլուն գործողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում