ՆՆարեկ Սահակյան

Մակունցը չբացառեց Փաշինյան-Ծառուկյան հանդիպման հնարավորությունը

Մակունցը չբացառեց Փաշինյան-Ծառուկյան հանդիպման հնարավորությունը

Այն անձինք, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և չեն անդրադառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, փորձում են շրջանցել քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ որևէ մեկը մեզնից կառչած չէ պաշտոններից, բայց նաև կարևոր է, որ քաղաքացին ունենա իշխանություն ձևավորելու մեխանիզմ»,- ընդգծեց նա:

Մակունցի խոսքով՝ որպեսզի կարողանանք չափելի դարձնել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքացին, գոյություն ունի ընտրությունների մեխանիզմ:  

Անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպմանը՝ Մակունցը հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ այո, հնարավոր է լինի նման հանդիպում, բայց հանդիպման ժամանակացույցի մասին տեղեկություն չունի:   

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը չբացառեց, որ բացի Ծառուկյանից, վարչապետը հանդիպումներ ունենա նաև խորհրդարանական մյուս երկու խմբակցությունների ղեկավարների՝ իր և Էդմոն Մարուքյանի հետ: Նա նշեց, որ հանդիպման օրակարգում լինելու է արտահերթ ընտրությունների հարցը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում