ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան զգուշացրել է Հաֆթարի բանակին Լիբիայում իր զինվորականների վրա հարձակումներից

Թուրքիան զգուշացրել է Հաֆթարի բանակին Լիբիայում իր զինվորականների վրա հարձակումներից

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախազգուշացրել է, որ եթե Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձի հարձակվել տարածաշրջանում գտնվող թուրքական ուժերի վրա, կստանա համարժեք պատասխան: Այս մասին տեղեկացնում է INTERFAX-ը: 

Աքարն այդ հայտարարությունն արել է Լիբիայում թուրք զինվորականների առաջ ունեցած ելույթի ժամանակ: Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի ճանաչած Ազգային համաձայնության կառավարությանը, որն իրականացնում է Տրիպոլիի հսկողությունը:

Հուլուսի Աքարի հայտարարությունը դիտվում է՝ որպես պատասխան Հաֆթարի հայտարարությանը, որում մարշալն իր ենթականերին կոչ էր արել Լիբիան ազատել թուրքական ռազմական ներկայությունից:

Լիբիայում երկար ժամանակ զուգահեռ գործում է երկու կառավարություն՝ Ֆայեզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությունը Տրիպոլիում և Աբդուլլահ Աբդուռահման աթ-Թանիի ժամանակավոր կաբինետը երկրի արևելքում, որին աջակցում է Լիբիայի ազգային բանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում